Հաճախ տրվող հարցեր
Ինչպե՞ս գրանցվել EcoOlympic – ից օգտվելու համար
Դուք կարող եք գրանցվել EcoOlympic -ում՝ ներբեռնելով հավելվածը App Store®— ից կամ Google PlayTM— ից
Ի՞նչ արժե երթևեկությունը EcoOlympic - ի հետ, և որքա՞ն ժամանակ կարող եմ վարել էլեկտրական սկուտերը
Դուք կարող եք ձեռք բերել ինչպես րոպեավճարով՝ վճարելով 35 դրամ մեկ րոպեի համար, այնպես էլ ժամավճարով՝ վճարելով 1 190 դրամ 1 ժամվա համար
Ինչպե՞ս վճարել EcoOlympic - ի ծառայություններից օգտվելիս
Կարեղ եք վճարել քարտով կամ կանխիկ՝ օգտագործելով Երևանում վճարման EasyPay տերմինալ
Ինչպես կապ հաստատել մեզ հետ, երբ խնդիր ունեք
Խնդիրների դեպքում կարող եք կապվել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 041 62 32 32
Ի՞նչ կլինի, եթե ես մոռանամ կողպել էլեկտրական սկուտերը երթից հետո
Սկուտերը շահագործելուց հետո պարտադիր է տալ “երթի ավարտ”, որպեսզի վարձույթը համարվի ավարտված, և հավելյալ ծախսեր չառաջանան։
Որտե՞ղ կարող եմ կայանել էլեկտրական սկուտերը
Խնդրում ենք չկայանել էլեկտրական սկուտերը մասնավոր տարածքում: Կայանեք էլեկտրական սկուտերը “կանաչ գոտիում” (P) և հանրային այնպիսի վայրերում, որտեղ չեն խանգարի հետիոտներին: Մեր բջջային հավելվածում ունենք կայանատեղիներ, որտեղ կարող եք կայանել էլեկտրական սկուտերը (P) կամ գտնել այն վարելու համար:
Անվտանգ երթևեկություն
Խնդրում ենք ձեզ հետևել բոլոր օրենքներին ու կանոններին՝ Երևանում էլեկտրական սկուտեր վարելիս: Մի քանի կաննոններ, որ հարկավոր է հետևել՝
1) Կրել սաղավարտ
2) Երթը սկսելուց առաջ ստուգել էլեկտրական սկուտեր, համոզվել, որ արգելակներն ու լույսերն աշխատում են
3) Նայել և խուսափել ճանապարհային վտանգներից, ինչպիսիք են փոսերը
4) Հետևել երթևեկության բոլոր կանոններին, ինչպիսիք են կարմիր լույսերը
5) Ուշադիր լինել կայանած մեքենաներին, քանի որ դռները կարող են անսպասելիորեն բացվել
6) Վարել կանխատեսելիորեն, օրինակ՝ ուղիղ գծում
7) Նայել և ազդանաշան տալ՝ նախքան շրջվելը
8) Վարել երթևեկությանը համընթաց, նույն կողմով, ինչ մեքենաները (երբեք երթևեկությանը հակառակ)
